12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

խարհիկ և հոգևոր մեկական պատգամավոր էր ուղարկելու Էջմի-

ածին, իսկ Ազգային Սահմանադրության 60-րդ հոդվածի համա-

ձայն Ազգային ժողովն էր իրավասու ընտրել հայոց կաթողիկոսին:

Այս հարցի շուրջ խնդիրներ են առաջանում: Ելույթ են ունենում

Խորեն վարդապետ Գալֆայանը, Ներսես եպիսկոպոս Վարժապե-

տյանը: Վերջինս գտնում էր, որ պետք է հանձնաժողով կազմել, ու-

սումնասիրել ընտրության կարգը, նաև պարզել Մայր Աթոռի`

Սսի ու Աղթամարի հետ ունեցած հարաբերությունները, իսկ Գալ-

ֆայանը գտնում էր, որ Ազգային ժողովը չպետք է կաթողիկոսու-

թյան վերաբերյալ օրենքներ ընդունի, այլ միայն պետք է մասնակ-

ցի ընտրությանը: Որոշվում է ընդունել Վարժապետյանի առա-

ջարկը, կազմվում է հանձնաժողով (աշխարհիկ և հոգևոր 4-ական

գործիչներից), որն աշխատելով հինգ ամիս, 1866 թ. մայիսի 27-ի

նիստում ներկայացնում է տեղեկագիր, որում մանրամասն վերլո-

ւծված էին «Պոլոժենիեի» հոդվածները, նրա համապատասխանու-

թյունն ազգային ավանդույթներին, Ազգային Սահմանադրությա-

նը 1 :

Երկար քննարկումներից հետո, 1866 թ. հուլիսի 22-ին Ազ-

գային ժողովը որոշում է կաթողիկոսության ընտրությանը ներ-

կայացուցչական ձևով մասնակցել, այսինքն` Ազգային ժողովի

գավառները ներկայացնող երեսփոխանների միջոցով վերջնական

ընտրություն է կատարում և Էջմիածին ներկայացնում մեծամաս-

նություն ստացած ընտրելիների եռանուն ցանկը 2 : Ազգային ժողո-

վի կողմից ընտրված երկու պատգամավորները (Ներսես եպիսկո-

1 Տեղեկագրի քննարկման մասին մանրամասն տե°ս Ատենագրութիւնք Ազգային

ժողովոյ, 1860-1870, էջ 290-314, Օրմանյան Մ., նշվ. աշխ., էջ 4750, Սարուխան,

նշվ. աշխ., էջ 39-42, Իզմիրլեան Մ., Հայրապետութիւն Հայաստանեայց եկեղեցւոյ

և Սիս ու Աղթամար, Էջմիածին, 2008, էջ 174-186:

2 Մատենադարան, ձեռագիր N 3721, էջ 60ա:

178

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!