12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ 1896-1900 ԹԹ.

Եվրոպայում Հայկական հարցի օգտին քարոզչություն կազ-

մակերպելու խնդիրը քննարկման առարկա էր դարձել դեռևս 1895

թ. սկզբին Թիֆլիսում տեղի ունեցած` ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ)

«Ընդհանուր» ռայոնական ժողովում: Որտեղ որոշվել էր Եվրոպա-

կան պետությունների քաղաքական շրջանակների հետ կապեր

հաստատելու նպատակով` պատրաստել սեփական «ագենտներ»

(քարոզիչներ-Կ.Հ.)` օգտագործելով Եվրոպայի հայ ուսանողու-

թյան և գաղութահայության հնարավորությունները: Նրանք պետք

է անմիջական կապ պահպանեին «Դրօշակ»-ի խմբագրություն հե-

տ՝ անընդհատ նոր տեղեկություններ հայտնելով վերջինիս 1 :

Նույն հարցը քննարկվեց նաև ՀՅԴ Կովկասյան մարմինների

1897-98 թթ. տարեկան ռայոնական ժողովում: Այստեղ մարտավա-

րական մի շարք խնդիրների արծարծման հետ մեկտեղ անդրադա-

րձ կատարվեց նաև ՀՅԴ «եվրոպական պրոպագանդի» խնդրին և

ընդունվեց որոշում. «…խմբագրութեան (նկատի ունի «Դրօշա-

կին»-Կ.Հ.) վրայ, որը միևնույն ժամանակ և արտասահմանեան

Բիւրօն է, պարտականութիւն դնել կանոնաւոր պրոպագանդա ա-

նել եւրոպական հասարակութիւնների առաջ, թէ անձնական ծա-

նոթութիւնների, միտինգների և թէ մանաւանդ, եւրոպական մա-

մուլի միջոցով, աշխատելու որոշ թերթերի մէջ կանոնաւոր կեր-

պով տեղեկութիւններ տալ, եւրոպացիներին մեր դատի և մեր ըն-

թացքի մասին» 2 :

1 Տե'ս, Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան համար (այսուհետև`

Նիւթեր…), հ. Բ, Պէյրութ, 1985, էջ 21:

2 Նույն տեղում, էջ 43:

240

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!