12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

կայուն պետությունն ու բանակն ամրապնդելու և կայացնելու գոր-

ծում:

Լևոն III-ի անվան հետ է շաղկապված VIII-IX դդ. կայսրու-

թյունը ցնցած, այսպես կոչված, պատկերամարտական շարժումը:

Միջնադարյան կրոնական հիմնախնդիրն առհասարակ շատ

խոր արմատներ ուներ հասարակության գիտակցության մեջ:

Վաղ միջնադարում աստվածաբանական վեճերը եկեղեցական

տարատեսակ ծիսակատարությունների ու դավանական դոգմա-

ների հանդեպ կարծեք եկեղեցու և եկեղեցական դասի մենաշնոր-

հը չէր, այն շատ զգայուն էր ընկալվում հասարակության մյուս

շերտերի կողմից ևս: Ահա թե ինչու սրբապատկերների պաշտա-

մունքի դեմ ուղղված կայսերական ձեռնարկումները, որ կարծես

պետք է վերաբերեր միայն եկեղեցուն և եկեղեցական դասին,

խորությամբ ընդունվեց հասարակության ամենատարբեր շերտե-

րի կողմից, ավելի քան մեկ դարաշրջան (726-842) փոթորկելով

բյուզանդական պատմությունը: Պատկերապաշտության շուրջ

ընթացող պայքարը շատ շուտ դուրս գալով եկեղեցու շրջանակից,

դարձավ համընդհանուր մի խնդիր:

Լևոն III-ի գահակալության առաջին տարիներն իսկ նշա-

նավորվում են քրիստոնյաների հանդեպ մահմեդական հալա-

ծանքներով 1 : Խալիֆ Օմար II իբն Աբդ ալ-Ազիզը (717-720) հավա-

տափոխություն պարտադրելով խալիֆայության բոլոր քրիստո-

նյաներին` դավանական բնույթի մի նամակ էլ ուղղում է բյուզան-

դական կայսեր: Հիշյալ նամակում, քրիստոնեական կրոնն անար-

գանքի ենթարկելու ճանապարհով, խալիֆը փորձում է կայսրին

ևս համոզել` հավատափոխ լինելու: Ի դեպ, Օմար II-ի և Լևոն III-ի

1 Թեոփանես Խոստովանող, Ժամանակագրություն, թարգմանություն բնագրից,

առաջաբան և ծանոթագրություններ` Հ. Բարթիկյանի, Ե., 1983, էջ 109:

23

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!