12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

փայտանյութ), ձիերի, ինչպես նաև պարենամթերքի առևտրի

վրա: Իսկ արդեն 1291 թ. օգոստոսի 23-ին Աքքայի և Տյուրոսի ան-

կումից անմիջապես հետո պապությունը տասը տարով արգելեց

մամլուքների տերության նավահանգիստների հետ առևտրական

բոլոր տեսակի շփումները: Օրինախախտները խստորեն պատժ-

վելու էին: 1292 թ. հունվարի 23-ի վճռով Նիկողայոս IV-ը Տաճա-

րականերին հրամայում է իրենց գալերներով Հայոց թագավորու-

թյանը պաշտպանել մահմեդականների հարձակումներից 1 : 20

գալերից կազմված մի նավակազմ տրամադրվելու էր Տաճարա-

կանների և Հյուրընկալների միաբանությունների ասպետներին,

որոնք տեղակայվելու էին Կիլիկյան Հայաստանում ու Կիպրոսո-

ւմ: Բացի եգիպտական նավերի վրա հարձակումներ գործելուց,

նրանց հանձնարարվել էր նաև արգելափակել մամլուքների հետ

առևտուր անող բոլոր մաքսանենգների գործունեությունը 2 :

Արևելքում խաչակիրների անկումը, ի թիվս աշխարհաքա-

ղաքական վերը թվարկյալ մյուս խոշոր իրադարձությունների, ա-

մենաշրջադարձային նշանակությունն ունեցավ միջազգային

առևտրում Կիլիկյան Հայաստանի դերի բարձրացման համար:

Այսպես, պապական արգելքների սահմանման արդյունքում Կիլի-

կյան Հայաստանը, Կիպրոսի թագավորությունը, ինչպես նաև

Կրետեն վերածվեցին գլխավոր միջնորդների` Եգիպտոսի սուլթա-

նության և եվրոպացիների միջև ընթացող առևտրական կապերո-

1 Les registres de Nicolas IV, Recueil des bulles de se Pape, pub. par Langlois M.,

Fascicule VI, - Bibliothèque des Ecoles françaises d‘Athènes et de Rome, V. 6, Paris,

Ernest Thorin, 1891, p. 445, 901-905, 913-914.

2 Տե°ս Микаелян Г., նշվ. աշխ., էջ 425: Ashtor E., Levant Trade in the Later Middle

Ages, Princeton, New Jersey, 1983, p. 5, 17-21. Sopracasa A., նշվ. աշխ., էջ 64-65:

Richard J., Le Royaume de Chypre et l‘embargo sur le commerce avec l‘Egypte (fin

XIIIe – début XIVe siècle), - Académie des Inscriptions & Belles – Lettres, Comptes

rendus des séances de l‘Année, Janvier – Mars, Paris, 1984, p. 120-123.

106

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!