12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հարկ է նշել, որ եգիպտական ազգայնական շարժումն իր

ձևավորման սկզբնական շրջանում զարգանում էր օսմանիզմի և

իսլամիզմի շրջանակներում, որը հնարավորություն էր ընձեռում

պայքարել գաղութարարների դեմ ու պահանջել նրանցից` կա-

տարել տրված խոստումը` լքել Եգիպտոսը 1 : Սակայն շատ շուտով

եգիպտական ազգայնականությունը, որպես տեղական հայեցա-

կարգ, սկսում է մերժել նշված տեսությունները` ձգտելով դեպի

աշխարհականացում, որի արդյունքում եգիպտացիների ազգային

ընդհանրության գաղափարը սկսում է գերիշխող դառնալ նրանց

կրոնական միասնության գաղափարի նկատմամբ: Եգիպտական

հասարակական մտքի բազմաշերտ խճանկարի համատեքստում

լիովին բացատրելի է «Ալ-Մուշիրի» հնգամյա գոյության փաստը

(1894-1899 թթ.):

Ի տարբերություն 1894-1896 թթ. հայկական կոտորածների

վերաբերյալ օսմանյան մամուլում գրաքննության ճնշման տակ

տպագրվող ապատեղեկատվության 2 , որտեղ դրանք ներկայացվո-

ւմ էին որպես աննշան միջադեպեր, «Ալ-Մուշիրի» էջերում արտա-

ցոլված է Արևմտահայաստանի 3 իրական վիճակը:

Պարբերականի լրատվությունը գլխավորապես հիմնված էր

սեփական թղթակիցներից, արաբ և օտարազգի բազմաթիվ հեղի-

նակավոր անձանց, ճանապարհորդների նամակներից, բրիտա-

նական ազատ և պահպանողական հայտնի պարբերականներից

քաղված նյութի վրա: Ընդ որում, Թուրքիայի հայկական վիլայեթ-

ներում տիրող իրավիճակը լուսաբանելիս, խմբագրի կողմից դրա-

1 Луцкий В.Б., Новая история арабских стран, М., 1965, с. 201-203.

2 . Խառատյան Ա. Ա, Օսմանյան գրաքննությունը և արևմտահայ մամուլը, Ե., 1984,

էջ 5-15:

3 Արևմտյան Հայաստանը պարբերականում հիշատակվում է «Արմինիա» կամ

«Թուրքական Արմինիա» անվանումներով:

228

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!