12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

այս խնդրի շուրջ Հայոց եկեղեցին ճշտել էր շատ ավելի վաղ դարե-

րում` չխառնվելով այն դավանաբանական փոթորկուն իրադար-

ձություններին, որոնք ցնցեցին Բյուզանդական կայսրությունը ողջ

VIII և IX դ. I կեսին:

Արդեն V դարից Հայաստանում հայտնի էր Հիսուս

Քրիստոսի անձեռագործ պատկերի մասին առասպելը:

Խոսքը կտավի կամ թաշկինակի վրա Տիրոջ դեմքի ուղղակի

արտատպումից առաջացած անձեռագործ մի պատկերի մասին

պատումը կամ հրաշապատումն է, որը, ըստ Մովսես Խորենացու,

Եդեսիա է բերվում Աբգար թագավորի դեսպան Անանիայի միջո-

ցով. «… կայ յեդեսացւոց քաղաքին մինչև ցայսօր ժամանակի» 1 :

Ի դեպ, Վրթանես Քերթողն ավելի է մանրամասնում վայրը.

«…զպատկեր Տեառն`… զոր և այժմ ասեն գոլ ի մեծ եկեղեցւոջն

Ուռհայու» 2 :

Առհասարակ սրբապատկերների երկրպագության թույլատ-

րելիության մասին բանակռվում, սա ամենազորավոր փաստարկն

էր պատկերապաշտների ձեռքում, առ այն, որ Քրիստոսն անգամ

նման ճանապարհով հասկացնում և թույլատրում էր պատկերնե-

րի պաշտամունքը:

Սրբապատկերների չափազանց սահմանափակ քանակը

Հայոց եկեղեցում կարող է բացատրվել միայն մեր եկեղեցու ծայ-

րահեղ նախանձախնդրությամբ և զգուշավորությամբ` այդ ձևով

խուսափել պատկերների պաշտամունքը կռապաշտության կամ

դիվապաշտության հետ նույնացման մեղադրանքներից: Հայ

պատկերամարտներն օրինակ, փորձելով սրբապատկերների

պաշտամունքը սկզբնապես շաղկապել Պապ թագավորի գահա-

1 Մովսես Խորենացի, Մատենագրութիւնք, Վենետիկ, 1865, էջ 611:

2 Յաղագս պատկերամարտաց, էջ 9:

40

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!