12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

այս կերպ մի հայտնի չափով Րաֆֆուն կախման մեջ էր դնում

Արծրունու հրապարակախոսությունից: Անկասկած, Լեոն գերագ-

նահատում էր «Մշակի» խմբագրից Րաֆֆու կրած ազդեցությունը,

որքան էլ հաստատեր վերջինիս ինքնուրույնությունը: Մինչդեռ

ազդեցության փաստից առավել և անգամ այն հերքելու չափ կար-

ևորն այստեղ այն է, որ Արծրունին և Րաֆֆին համախոհներ էին,

ազգի ներքին խոցերի ցուցադրմամբ դրանք հեռացնելու, բռնակա-

լության դեմ նրա ընդվզումները վերարծարծելու և նրան քաղաքա-

կրթության մեջ տեղ պատրաստելու տեսակետից: Ճիշտ նույնպի-

սի գերա- գնահատում է առկա Լեոյի հայեցության մեջ, երբ նա քն-

նում է Նազարյան-Նալբանդյան աղերսները` հօգուտ խմբագրի և

դարձյալ` գլխավոր աշխատակցի ինքնուրույնությունը հավաստե-

լուն ուղղված իր ոչ այնքան համոզիչ դիտողություններով: «Այն,

ինչ Նազարյանցը հայտնում էր իր լուրջ ու ծանրախոհ բարձր ո-

ճով և հաճախ կաբինետային ոճով գրած հոդվածներում, Նալբան-

դյանը ժողովրդականացնում էր իր թեթև ու վառվռուն գրչով: Գրե-

լու գեղեցիկ շնորհ էր տրված նրան»,- եզրափակում է Լեոն 1 : Այս

դեպքում ևս, Լեոն բացարձակացնում էր նրանց գաղափարական

ընդհանրությունները` Նալբանդյանին վերապահելով սոսկ ձևի,

հրապարակախոսական ոճի փայլն ու ինքնատիպությունը: Իսկ

բուն հրապարակախոսության, ասել կուզի` հասարակական գա-

ղափարների կրողները մնում էին մի դեպքում Նազարյանը, մյուս

դեպքում` Արծրունին: Հետազոտական նման մեթոդի առկայու-

թյան պարագայում Լեոն չէր կարող մեկից ավելի մրցանակ շնոր-

հել առաջնության հավակնող դեմքերին: Ավելին, նախապաշար-

մունքի տեսք ստացած այսպիսի կարծրատիպով, Լեոն պետք է

անցանկալի որակներ համարեր Նալբանդյանի գաղափարական

1 Նույն տեղում, էջ 99:

190

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!