12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

տություններում տեղակայված խորհրդային զորքերի քանակը հա-

սավ մինչև 25 դիվիզիայի, այն ժամանակ, երբ այդ ուժերը խիստ

անհրաժեշտ էին այլ ռազմաճակատներում ընթացող կատաղի

մարտերում: 1942 թ. փետրվարից Անդրկովկասյան ռազմական շր-

ջանի հրամանատար նշանակվեց բանակի գեներալ Ի.Վ. Տյուլեն-

ևը, որը շրջանի ղեկավարման մեծ փորձ էր կուտակել դեռևս 1939-

1940 թթ.: 1942 թ. մարտի 12-ին Թբիլիսիում կայացած խորհրդակ-

ցության ժամանակ, Մ. Բաղիրովի, Կ. Չարկվիանիի և Գ. Հարու-

թյունյանի մասնակցությամբ, որոշվում է մարտի 13-ից Անդրկով-

կասյան ռազմական շրջանում անցկացնել ռազմաուսումնական

խաղեր, և որպես հավանական հակառակորդ նկատի ունենալ

Թուրքիան:

«Ռազմական գործողությունները» սկսվելու էին Թուրքիայի

հյուսիս-արևելյան տարածքների վրա խորհրդային զորքերի հար-

ձակումով և պետք է ավարտվեին Օլթիի, Սարիղամիշի, Տրապի-

զոնի և Էրզրումի գրավմամբ: Նախատեսվում էր, որ ռազմական

գործողությունների երրորդ փուլում, 31-րդ օրը, կարմիր բանակի

առաջավոր զորամասերը մտնելու էին Էրզրում: 1

Անդրկովկասյան ռազմական շրջանի իրադրությունը քն-

նարկելու նպատակով 1942 թ. ապրիլի 25-ին Մոսկվայում ընդու-

նելով Տյուլենևին, Ստալինը, Պաշտպանության պետական կոմի-

տեի անդամների, Գլխավոր շտաբի պետի և այլոց ներկայությամբ,

հրամայում է նրան ուժեղացնել ռազմական շրջանը, զորեղացնել

ռազմական տեխնիկայով և զինամթերքով: Գլխավոր շտաբի ապ-

րիլի 26-ի հրահանգների համաձայն` տարածաշրջան էին ուղա-

1 Տես Безугольный А.Ю., Ни войны, ни мира. Положение на советско-турецкой

границе, меры советского руководства по предотвращению турецкой угрозы в

первый период Великой отечественной войны. Военно-исторический архив,

Москва, 2003, № 5, էջ 67-73:

305

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!