12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

չակյան կուսակցությունը եւս արմենականների նման չունի կու-

սակցական պատմագրություն 1 : Ուստի, ինչպես Արմենական կու-

սակցության պարագայում, այս դեպքում էլ, խոսք կարող է լինել

այդ ժամանակաշրջանի հայ ազատագրական պայքարի վերաբե-

րյալ հնչակյան կուսակցականների հիմնականում պատմագիտա-

կան մտքի մասին: Չնայած առաջին հայացքից այդպիսի տպավո-

րություն է թողնում, սակայն լիարժեք եւ ամբողջական պատմա-

գիտական ուսումնասիրություն դժվար է համարել նույնիսկ Ա.

Կիտուրի հեղինակած երկհատոր աշխատությունը 2 :

Իր բնույթով քննական-վերլուծական գործ կարելի է համա-

րել Ս. Սապահ-Գյուլյանի «Պատասխանատուները» աշխատու-

թյունը 3 : Այն գրվել է հիմնականում մեկ նպատակով` ապացուցե-

լու, թե, ի բացառյալ հնչակյանները, ովքեր էին պատասխանատու 4

հայոց ազգային-ազատագրական պայքարը հաղթական ավար-

տին չհասցնելու համար: Գնահատելի է, որ նա փորձում է բացա-

հայտել հայերի գործած սխալները, թերացումներն ու բացթողում-

ները: Սակայն, ընդունելի չէ, որ մեղադրելով հայ մտավորական,

ազգային, քաղաքական եւ այլ ղեկավար ուժերին, նա ճիգ ու եռա-

նդ չի խնայում արդարացնելու Հնչակյան կուսակցությանը, նրա

գործունեությունը ներկայացնելով անսխալ կամ` գրեթե անսխալ:

1

Արմենական կուսակցական գործիչների պատմագիտական բնույթի եւ հուշագրությունների

մանրամասն քննական վերլուծությունը տես Ս. Սարգսյան, 1885-

1908 թթ. հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի գնահատումը արմենական

գործիչների գնահատմամբ, Ե., 2010:

2

Տե'ս Պատմութիւն Ս.Դ. Հնչակեան կուսակցութեան, 1887-1962, խմբագիր Ա. Կիտուր

ուսուցչապետ, Պէյրութ, 1962:

3

Տե'ս Սապահ-Գյուլեան Ս., Պատասխանատուները, Փրովիտէնս, 1916:

4

Հեղինակն ընկնելով չափազանցությունների գիրկը եւ լավ չպատկերացնելով

իրերի իսկական դրությունը, հայ քաղաքական ղեկավարությանը, կուսակցություններին,

մտավորականությանը, մեծահարուստներին եւ այլ ուժերի ու կառույցների

մեղադրում է ոչ ավել ոչ պակաս հայկական ջարդերի համար:

261

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!