12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

րություններով 1 : Կարևորելով Ամենայն Հայոց կաթողիկոս Ալեք-

սանդր Ջուղայեցու և ռուսաց թագավորի միջև նամակագրական

կապի հաստատումը, Լեոն եզրակացրել է, որ «Օրին այլևս պատ-

ճառ չուներ դժգոհ լինելու հայ հոգևորականությունից, որն այժմ

նրա հետ միասին կանգնած էր հայրենիքի գործն առաջ տանելու

համար» 2 : Միաժամանակ Լեոն ընդգծել է Եսայի կաթողիկոսի ու-

նեցած դերը Ս. Էջմիածնում տիրող տրամադրությունների հարցո-

ւմ. «Գուցե առանց նրա ջանքերի չէր, որ նույն ճանապարհի վրա

կանգնած ենք տեսնում և Էջմիածնի աթոռը» 3 :

Ինչպես տեսնում ենք, արդեն իսկ նամակագրական կապի

հաստատումն Ամենայն Հայոց կաթողիկոսի և ռուսական ցարի

միջև Լեոյի կողմից դիտվում էր որպես առաջընթաց քայլ ազա-

տագրական շարժման գործում: Հարկ է նշել, որ նամակում շատ

են հաճոյախոսություններն ու բարեմաղթանքները, սակայն այն-

տեղ չի խոսվում Իսրայել Օրիի ձեռնարկած գործի մասին: Հնարա-

վոր է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն ստիպված էր ի պաշտոնե

զգուշություն դրսևորել և հնարավորություն չուներ ավելին գրելո-

ւ 4 :

Հետաքրքիր է դիտարկել նաև Գանձասարի կաթողիկոսու-

թյան վերաբերմունքը Օրիի և նրա ձեռնարկած գործի նկատմամբ:

Դեռևս 1699 թ. Գանձասարի հոգևոր ներկայացուցիչները մերժո-

ղական դիրքորոշում էին դրսևորել Օրիի նկատմամբ՝ զգուշանա-

լով, որ, լինելով Պֆալցի կողմից ուղարկված դեսպան, Օրին կփոր-

1

Հովհաննիսյան Ա., նշվ. աշխ., էջ 604:

2

Լեո, Հայոց պատմություն, հ. 3, գ. 2, Ե., 1973, էջ 99:

3

Նույն տեղում:

4

Ամենայն Հայոց կաթողիկոսությունը բազմաթիվ թեմեր ուներ Պարսկաստա- -

նում և Օսմանյան կայսրությունում, ուստի ակնհայտ ռուսամետ դիրքորոշման

դեպքում կարող էր վտանգի տակ դնել դրանց հետագա գործունեությունը (Մկրտումյան

Լ., նշվ. աշխ., էջ 87):

159

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!