12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ների առջև և շահական հրովարտակներով ապահովում էր տուր-

քեր հավաքելու նպատակով վերջիններիս ազատ երթևեկը 1 :

Վանքապատկան հողերի հանդեպ Էջմիածնի կաթողիկոսա-

րանի սեփականատիրական իրավունքները Հակոբ Ջուղայեցին

փորձում էր հաստատագրել այլ եղանակներով ևս: Զաքա-րիա

Քանաքեռցու վկայությամբ նա կաթողիկոս ընտրվելուց հետո ձեռ-

նամուխ է լինում Էջմիածնի շրջակայքի անջրդի հողատարածքնե-

րը ոռոգովի դարձնելուն 2 : Երկար տարիներ ապրած լինելով Նոր

Ջուղայում` Հակոբ Ջուղայեցին շատ լավ ծանոթ էր Իրանում լայ-

նորեն տարածված քանքանների (ստորանցքների) օգտագործմա-

նը: Նա նույն փորձն սկսեց կիրառել նաև Էջմիածնի վանական

տնտեսությունում: Քանքանների 3 օգտագործման շնորհիվ Հակոբ

Ջուղայեցին ապահովեց մի շարք հողատարածքների ոռոգումը և

իր կառուցած ջրաղացների ու բրնձաղացների աշխատանքը:

Ստորգետնյա ջրերի օգնությամբ կառուցվեց նաև արհեստական

լիճ` Էջմիածնի միաբանների համար դառնալով հանգստյան գո-

տի 4 :

Նոր ոռոգման համակարգեր կառուցելու Հակոբ Ջուղայեցու

շահագրգռությունը պայմանավորված էր նաև արևելյան երկրնե-

րում տարածված, այսպես կոչված, մավաթիե իրավունքով: Ըստ

վերջինիս` ոռոգման ճանապարհով անպիտան հողը մշակելի դա-

1 Մատենադարանի պարսկերեն հրովարտակներ, պրակ II, էջ 117-118, վավ. 27,

Մատենադարանի պարսկերեն հրովարտակներ, պրակ III (1652-1731), կազմեց Ք.

Կոստիկյան, Ե., 2005, էջ 40 - 41, վավ. 9:

2 Զաքարիա Սարկաւագ, հ. II, էջ 62:

3 Հակոբ Ջուղայեցու նախաձեռնությամբ կառուցված քանքանները գտնվում էին

Քասաղ գետից 5-6 կմ հեռավորության վրա, որտեղից էլ ջուրը հասցվում էր շրջակա

գուղեր` ոռոգման նպատակով (Շիրմազան Գ., Դրվագներ Հայաստանի ոռոգման

պատմությունից, Ե., 1962, էջ 46):

4 Զաքարիա Սարկաւագ, հ. II, էջ 62:

126

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!