12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Ասորիք ընդ Հայս ի ձեռն Նանայի իմաստասիրի» 1 : Ակնհայտ է, որ

Չամչյանի տեսակետն այս կապակցությամբ հստակ չէ: Նա Շի-

րակավանի ժողովում հայերի և ասորիների միաբանության`

քաղկեդոնականությունն, ընդունելու վերաբերյալ ցուցաբերել է,

որոշ տատանումներ: Պ. Անանյանը, Մ. Չամչյանից զատ, հենվում

է նաև Հ. Հացունու Հ. Պալճյանի և այլոց արտահայտած տեսա-

կետների վրա` հավաստիացնելով, որ Հովհանի ճառը և Շիրակա-

վանի եկեղեցական ժողովի ընդունած կանոները նույնական են:

Նշենք, սակայն, որ վերոհիշյալ բոլոր տեսակետները, լոկ ենթադ-

րություններ են առանց աղբյուրագիտական որևէ հենքի:

Վերոհիշյալ կարծիքին հակառակ` Շիրակավանում Հով-

հանի ելույթն ուսումնասիրողներից Մ. Օրմանյանն այն չի համա-

րել ժողովի ընդունած պաշտոնական որոշումներ 2 :

Եթե Շիրակավանի եկեղեցական ժողովում, որին ինչպես վե-

րը նշեցինք մասնակցել էր Հայոց սպարապետ Աշոտ Բագրատու-

նին, ընդունվեր Քաղկեդոնի որոշումները, այլևս Կ. Պոլսի պատ-

րիարքն անհրաժեշտություն չէր ունենա դիմելու Աշոտ Բագրա-

տունուն` քաղկեդոնականությունն ընդունելու առաջարկով: Սույն

հոդվածում, մեր ուսումնասիրության շրջանակներից դուրս հա-

մարելով անդրադառնալ Փոտի և Աշոտ Բագրատունու նամա-

կագրության թվականի հստակեցմանը, այդուհանդերձ, ակնհայտ

է, որ այն գրվել էր Շիրակավանի ժողովից հետո, քանզի, Աշոտ

Բագրատունին այնտեղ վկայված է Հայոց իշխանաց իշխան, 3 մի-

1 Չամչյանց Մ., Հայոց պատմություն, Ե., 1984, հ., Բ, էջ 687:

2 Օրմանեան Մ., նշվ. աշխ., էջ 1139:

3 Ակինեան Ն., Պատճէն Թղթոյն Մեծի Հայրապետին Կոստանդինուպոլսի Փոտայ

առ Աշոտ իշխանաց իշխան, - Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 1968, թիւ 10-12, սյն.,

439 - 440:

63

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!