12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Ինչպես ժամանակին Հեթում Ա-ն, այնպես էլ Մարինոն, առաջին

հերթին խորհուրդ էր տալիս տնտեսապես շրջափակել Եգիպտո-

սի սուլթանությանը: Քանի որ վերջինս չուներ թանկարժեք մե-

տաղների պաշարներ, հացահատիկի ինքնաբավ մշակություն և,

եթե հաջողվեր արգելափակել Ադենով գնացող ծովային ուղին,

իսկ հարավեվրոպական ծովային պետություններն, իրենց հեր-

թին, դադարեցնեին ապրանքների մատակարարումը եգիպտա-

կան նավահանգիստներին, ապա շատ կարճ ժամանակամիջոցո-

ւմ մամլուքներն ամբողջովին կհայտնվեին տնտեսական ծայրա-

հեղ ճգնաժամի առջև: Եվ միայն դրանից հետո կարելի էր ներխու-

ժել քրիստոնյաների համար չարիք դարձած այդ երկիր և բավա-

կան հեշտությամբ կործանել այն: Իր ծրագրերում Մարինո Սա-

նուտոն ռազմավարական հույժ կարևոր նշանակություն էր տա-

լիս Հայոց թագավորությանը: Թե° պապությանը, և թե° եվրոպա-

կան միապետերին հղած նամակներով նա կոչ էր անում օգնել

Կիլիկյան Հայաստանին` մամլուքների և Փոքր Ասիայի թյուրքա-

կան ցեղերի դեմ պայքարում: Սանուտոյի կարծիքով Թավրիզով,

Սև ծովով ու Կիլիկիայով իրականացվող առևտուրը կարող էր

ամբողջովին լրացնել ապրանքների այն քանակությունը, որ

ստացվում էր Ալեքսանդրիայի միջոցով 1 : Իրականում, նրա ծրագ-

րերի հիմքում խաչակրաց նոր արշավանքի կազմակերպման գա-

ղափարն էր, որն այս անգամ պետք է իրագործվեր բոլորովին այլ,

բազմակողմանիորեն մշակված դիրքերից: Սակայն այդ նախագի-

ծն այդպես էլ իրականություն չդարձավ:

1 Տե°ս Карпов С., Итальянские морские республики и Южное Причерноморье в.

XIII-XV вв.: проблемы торговли, М., 1990, с. 110. Aziz S. Atiya, The Crusade in the

Later Middle Ages, New York, 1970, p. 119-124.

111

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!