12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

պարսպի մոտ: Այս ամենից հետո հայոց հայրապետը կառուցում է

մի բաղնիք, որը պետք է ծառայեր վանքի հոգևորականների և գյու-

ղի բնակչության համար: Բաղնիքին տեղ հատկացվեց կրկնապա-

րսպի արտաքին մասի հարավ-արևմտյան մասում:

Շինարարական աշխատանքներին զուգահեռ կաթողիկոսը

հոգացել է նաև Մայր աթոռի հոգևոր դասի անհրաժեշտ պարա-

գաների մասին:

Սիմեոն Երևանցին շինարարական գործունեությունն

իրականացնում էր հիմնականում հայկական գաղթավայրերից

(հնդկահայ մեծահարուստ Գրիգոր Չաքիկյանը, ում ֆինանսական

օգնությամբ Մայր աթոռում հիմնադրվեց առաջին տպարանն ու

թղթի գործարանը) ստացվող նյութական օժանդակության և հայ

եկեղեցու նվիրակությունների միջոցով 1 :

Ավարտելով Սիմեոն Ա Երևանցու շինարարական գործու-

նեությանը վերաբերող մեր փոքրիկ ուսումնասիրությունը` հույս

ունենք, որ ժամանակը նոր լույս կսփռի կաթողիկոսի կատարած

այլ աշխատանքների վրա ևս, որոնք առայժմ մեզ հայտնի չեն:

1 Նվիրակները Մայր աթոռի կողմից նշանակված պաշտոնյաներ էին, սովորոբար

եպիսկոպոս կամ վարդապետ, որոնք գնում էին Հայաստանի սահմաններից դուրս

հայերին քարոզելու ազգային եկեղեցու ծեսերն ու սովորությունները, քանի

որ հայրենիքի սահմաններից դուրս լինելով` շատ հաճախ ազգային եկեղեցեական

տոների մեջ ներ էին մուծվում օտար տոներ ևս: Նվիրակները դրսում հավաքում

էին այն ամբողջ տուրքերն ու նվերները, որոնք դրսի հայերը տալիս էին սբ.

Էջմիածնի բարեկեցության համար: Նվիրակության մեկնելուց առաջ կարևոր էր,

որպեսզի նա իր հետ ունենա մյուռոն` ժողովրդին տալու համար, այլապես նա իրավունք

չուներ առանց մյուռոնի դուրս գալ Էջմիածնից: Նվիրակները չեն ունենում

հաստատուն բնակավայր, նրանք շրջում են տարբեր վայրեր, որտեղ կա

հայություն և հանդիսանում են որպես կաթողիկոսի փոխանորդ: Տես`Կանայան

Խաչատուր, Էջմիածնի նվիրակությունը ԺԸ դարում, Էջ-միածին, 1977, Բ, էջ 48-

54:

151

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!