12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

վանքին մասնակցելու էին նաև վենետիկյան զինված ուժերը` 94-

ամյա դոժ Էնրիկո Դանդոլոյի (1192-1205 թթ.) գլխավորու- թյամբ:

Սակայն, Սուրբ Երկիր ուղղվելու փոխարեն խաչակիրները 1204

թ. նվաճելով Կոստանդնուպոլիսը` հիմնում են Լատինական

կայսրությունը 1 : Դրանում Վենետիկի դերն այնքան մեծ է եղել, որ

նույնիսկ XIV դ. ստեղծագործած Հեթում Նղիրցին այդ իրադար-

ձությունների մասին գրում է. «Ի թվին ՈԾԳ (1204 թ.) գունդ լ-Ֆլա-

նդրն եւ տուկն Վէնետկաց առին զԿոստանդնուպօլիս ի Յունաց, եւ

եղեւ կայսր Կոստանդնուպօլսի Պաղտինն» 2 :

Վենետիկը ոչ միայն արտոնյալ կարգավիճակ ստացավ սև-

ծովյան առևտրում, այլև մեծ թափով սկսեց ընդարձակվել Արևե-

լյան Միջերկրականում: Կիլիկյան Հայաստանի հետ առևտրական

պայմանագրի ստորագրմանը հետևեց Կրետեի գաղութացումը:

1207 թ. նվաճելով այդ կղզու գլխավոր նավահանգիստ Կանդիան`

վենետիկցիներն այն վերածեցին առևտրական կարևոր հանգրվա-

նի 3 : Ջենովային գրեթե դուրս մղելով Սև ծովից` Վենետիկյան Հան-

րապետությունը (Ս. Մարկոսի Հանրապետու- թյուն) փորձում էր

գերակայություն հաստատել նաև Միջերկրական ծովում` այդ

թվում մահմեդական պետությունների հետ տարվող առևտրական

1 Բարթիկյան Հ., Նյութեր Կրետեի հայկական գաղութի վերաբերյալ, - Հայ-բյուզանդական

հետազոտություններ, հ. Ա, Ե., 2002, էջ 493: Commandant B., Histoire

des Républiques Maritimes Italiennes, Venise, Amalfi, Pise, Genes, Paris, 1955, p.

71-76.

2 Գունդ լ-Ֆլանդրն` Ֆլանդրիայի կոմս. այստեղ խոսքը վերաբերում է Ֆլանդ- -

րիայի կոմս և Լատինական կայսրության առաջին կայսր Բալդուին I-ին (1204-

1206): «Տուկն Վէնետկաց»` խոսքը Վենետիկի դոժ Էնրիկո Դանդոլոյի մասին է ¥տե°ս

Հեթում Նղիրցի, Համառօտ պատմութիւն ժամանակաց, - Տեր-Պետրոսյան

Լ., Խաչակիրները և հայերը, հ. Բ, Ե., 2007, էջ 539¤:

3 Բարթիկյան Հ., նշվ. աշխ., էջ 493: Jacoby D., La colonisation militaire vénitienne

de la Crète au XIIIe siècle: Une nouvelle approche, - Le partage du monde, échanges et

colonisation dans la Méditerranée médiévale, Paris, 1998, p. 298-299.

95

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!