12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

լերի: Նույն 1285 թ., երբ Լևոն Բ-ի պատվիրակությունը Կիլիկյան

Հայաստանի Տաճարականների առաջնորդի ուղեկցու- թյամբ`

հաշտություն կնքելու նպատակով ուղևորվել էին Կալաունի մոտ`

վերջինս գտնվում էր Ասորիքում և զբաղված էր Տրիպոլիի կոմսու-

թյան հյուսիսում գտնվող Մարկաբ բերդի գրավմամբ: 1287 թ.

մամլուքները նվաճում են Լաթաքիա նավահանգիստը, իսկ ար-

դեն 1289 թ. ապրիլի 24-ին Տրիպոլին` կոտորելով քաղաքի բնակ-

չությանը: 1291 թ. մամլուքներն իրենց հարվածն ուղղում են Երու-

սաղեմի թագավորության դեմ` մեկը մյուսի ետևից նվաճելով նշա-

նավոր նավահանգիստներ Աքքան, Տյուրոսը, Սիդոնը, Բեյրութը և

ծովափնյա մյուս քաղաքներն ու բերդերը 1 :

Այս իրադարձությունների բովում Ջենովայի Հանրապետու-

թյունն իր հռչակավոր ծովակալ Բենեդետտո Զաքարիային ու-

ղարկում է Արևելք, որտեղ նա 1288 թ. սեպտեմբերի 21-ին Կիպրո-

սի թագավոր Հենրի II-ի (1285-1324 թթ.) 2 , իսկ նույն թվականի դեկ-

տեմբերի 23-ին Կիլիկիայի արքա Լևոն Բ-ի հետ 3 կնքում է բովան-

դակալից առևտրական պայմանագրեր: Ի դեպ, 1289 թ.` իր թագա-

դրման առաջին տարում, Հեթում Բ-ը (1289-1306 թթ.) ջենովացինե-

րին շնորհում է ևս մի արտոնագիր 4 : Փաստորեն` Արևելյան Միջե-

րկրականում եվրոպացիների համար որպես հենակետեր մնում

էին միայն Կիլիկյան Հայաստանը և Կիպրոսը:

Տրիպոլիի անկումից շատ չանցած` 1289 թ. դեկտեմբերի 28-

ին, Հռոմի պապ Նիկողայոս IV-ը (1288-1292 թթ.) արգելքներ սահ-

մանեց Եգիպտոսի սուլթանության հետ ռազմամթերքի (երկաթ,

1 Տեր-Պետրոսյան Լ., նշվ. աշխ., հ. Ա, էջ 98, 112-113:

2 Близнюк С., Мир торговли и политики в королевстве крестоносцев на Кипре,

1192-1373, М., 1994, с. 34-35.

3 Langlois V., նշվ. աշխ., էջ 154:

4 Նույն տեղում, էջ 162:

105

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!