12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

հեղկոմի նախագահ Ս. Կասյանի դեկտեմբերի 6-ի առաջին իսկ

դեկրետով հիմնված Արտակարգ հանձնաժողովին (ԱՀ): Հենց այս

պատժիչ մարմնի վրա է հիմնականում դրվում ոչ պրոլետարա-

կան կուսակցությունների վերացման և այլ բռնաճնշումների կա-

տարումը:

Արտակարգ Հանձնաժողովը կոչված էր պայքարելու «հա-

կահեղափոխության, սպեկուլյացիայի և պաշտոնական հանցա-

գործությունների դեմ» 1 :

Հավելենք նաև, որ նույն դեկրետով, Հայաստանի կարմիր

բանակում հակահեղափոխական հանցագործությունների դեմ

պայքարելու նպատակով ստեղծվեց ԱՀ-ին կից Հատուկ բաժին:

1921 թ. հունիսին ԱՀ-ն արդեն կոչվում էր ՀՍԽՀ հակահեղա-

փոխության, զեղծումների, չարաշահության և լրտեսության դեմ

պայքարող Արտակարգ Հանձնաժողով 2 :

ՀՍԽՀ ԱՀ-ի առաջին նախագահ է նշանակվում Այվազյանը,

տեղակալ` Ամատունին, 1921 թ. հունվարի վերջին այն արդեն ղե-

կավարում էր բոլշևիկ Շավարշ Ամիրխանյանը (մինչև 1924 թ.), որի

տեղակալն էր Սերգեյ Մելիք-Օսիպովը (1924-1929 թթ. ղեկավարել

է այդ համակարգը): 1921թ. հունվարի կեսին Հայաստան գործուղ-

վեց ՀԱՀ-ի համակարգում աշխատանքի մեծ փորձ ունեցող Գ. Ա-

թարբեկյանը 3 :

Հայաստանում բռնաճնշիչ այդ մարմնի ստեղծումը կատար-

վում էր Ռուսաստանի փորձի հիման վրա, որտեղ ճանաչված բո-

լշևիկ Ֆ. Ձերժինսկու ղեկավարությամբ Համառուսաստանյան ԱՀ-

1

Апинян Н.А., Органы Государственной безопасности Советской Армении в

период строительства социализма, Е., 1980, с. 15.

2

ՀԱԱ, Ֆ. 113, ց. 3, գ. 19, թ.90:

3

Մանուկյան Ա., Քաղաքական կյանքը Հայաստանում 1920-1940 թթ., Ե., 2002, էջ

22:

287

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!