12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

1945 թ. մայիս-հունիսին տեղի ունեցած խորհրդա-թուրքա-

կան բանակցությունների ժամանակ խորհրդային կողմը ծանու-

ցեց թուրքերին, որ պատրաստ է նոր պայմանագիր կնքելու Թուր-

քիայի հետ, եթե վերանայվի Բոսֆոր ու Դարդանել նեղուցների վե-

րահսկողության վերաբերյալ Մոնտրեի համաձայնագիրը և Թուր-

քիան Խորհրդային Միությանը վերադարձնի 1921 թ. մարտի 16-ի

մոսկովյան պայմանագրով Թուրքիային զիջած տարածքները`

Կարսը, Սուրմալուն, Արդահանը, Արդվինը: Համաձայնություն,

սակայն, չկայացավ` թուրքական կողմը վճռականորեն մերժեց

խորհրդային պահանջները: Թուրքիան ստացել էր հարցում Մեծ

Բրիտանիայի և ԱՄՆ-ի անթաքույց քաղաքական և ռազմական ա-

ջակցությունը, սկսվում էր սառը պատերազմի դարաշրջանը: 1

Թուրքիային Խորհրդային Միության կողմից ներկայացված

տարածքային պահանջները քննարկման առարկա դարձան նաև

Մեծ տերությունների ղեկավարների 1945 թ. հուլիսին տեղի ունե-

ցած Պոտսդամի կոնֆերանսում: Սակայն պատերազմում ԽՍՀՄ-ի

երբեմնի դաշնակիցները` Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, վճռակա-

նապես հանդես եկան Թուրքիային պաշտպանելու դիրքերից: Թո-

ւրքիայի նկատմամբ խորհրդային տարածքային պահանջները դի-

տարկելով «կոմունիզմի ծավալումը զսպելու» դիրքերից, ԱՄՆ և

Մեծ Բրիտանիան չպաշպանեցին Հայկական հարցում ԽՍՀՄ քա-

ղաքականությունը: Պատմական տվյալ ժամանակաշրջանում

Հայկական հարցը ներքաշվեց ԽՍՀՄ-ի և Արևմուտքի առճակատ-

Հայաստանը Ստալինից մինչև Խրուշչով. Հասարակական-քաղաքական կյանքը

(1945-1957 թթ. ), Երևան, 2001, Էջ 37:

1 Մանրամասն տես Хачатрян К.Г., Армянский вопрос в сфере советско-турецкого

противостояния в годы Второй мировой войны и на начальном этапе холодной

войны. //Актуальные проблемы Второй мировой и Великой Отечественной войн /к

65-летию Великой Победы//, Минск, 2010, էջ 326-337:

309

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!