12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ղեցնում էր Հայոց սպարապետի պաշտոնը, որն այդ թվականին

նա փոխանցեց իր եղբորը` Աբասին 1 :

Զաքարիա Ձագեցուն ուղղված նամակը վերնագրված է «Թո-

ւղթ Փոտայ պատրիարքի առ Զաքարիա Կաթողիկոս Հայոց Մե-

ծաց, վասն երկու միաւորեալ բնութեանցն մի անձնաւորու- թիւն

գոլոյ տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, եւ վասն ճշմարտախոհու-

թեան ժողովոյ սուրբ Հարցն որ ի Քաղկեդոն»: Նամակը սկսում է

կաթողիկոսին ուղղված երկարաշունչ գովեստներով 2 :

Նամակից իրազեկվում ենք, որ այն պատասխանն է` Հայոց

կաթողիկոսի մինչ այդ Փոտին ուղղած նամակի: Թեև այն չի պահ-

պանվել, սակայն այդ մասին վկայություն կա Փոտի նամակում:

Վերջինից պարզ է դառնում, որ Հայոց կաթողիկոսը մերժողական

դիրքորոշում է ունեցել Քաղկեդոնի ժողովի վերաբերյալ. «…վասն

որոյ գրեալ էիք (Զաքարիա կաթողիկոս - Մ. Գ.) յաղագս ժողովոյն

Քաղկեդոնի, թէ Կեղակարծութիւն եւ երկբայութիւն ունիմք ի

համբաւոց ուստեք կարծեալ զնա հակառակ գոլ ճշմարտութեա-

նն…» 3 : Փաստորեն, հերքվում է Մ. Չամչյանի այն պնդումը, թե

Հայոց հայրապետը տեղյակ չի եղել Քաղկեդոնի կանոններին և

միայն Փոտի նամակից հետո է, որ իրազեկվել է դրանց մասին 4 :

Դա անհավանական է նաև այն պատճառով, որ Քաղկեդոնի ժո-

ղովը, կայացման օրվանից սկսած, բուռն քննարկման առարկա

էր քրիստոնյա աշխարհում, որից դարեր շարունակ անմասն չմ-

նաց նաև Հայոց եկեղեցին:

1 Юзбашяан К., նշվ. աշխ., էջ 262:

2 Ակինեան Ն., Թուղթ Փոտայ պատրիարք առ Զաքարիա Կաթողիկոս Հայոց

Մեծաց (այսուհետև` Թուղթ Փոտայ), - Հանդէս ամսօրեայ, Վենետիկ, 1968, թիւ 1

– 3, սյն. 65 – 66:

3 Նույն տեղում, սյն. 67 – 68:

4 Չամչյանց Մ., Հայոց պատմություն, Ե., 1984, հ. Բ, էջ 685:

54

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!