12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

րագրի էությունը ներկայացնելով հանդերձ, Զաքարիա Քանաքեռ-

ցին չի անդրադառնում գյուղի հանդեպ մուլքատիրոջ իրավունք-

ներից Էջմիածնի զրկման մանրամասներին: Այս խնդրի վրա լույս

է սփռում շահական հրովարտակներից մեկը, ըստ որի` 1650 թ.

Էջմիածնի վանքապատկան Վաղարշապատ գյուղից գանձվող

տասանորդ հարկը թիուլի 1 իրավունքով հատկացվել է Երևանի

ազգությամբ վրացի Խոսրով խանին (1647-1653 թթ.) 2 :

Շահ Աբբաս Բ-ն կատարում է Հակոբ Ջուղայեցու խնդրան-

քը: Պատմիչը նաև նշում է Էջմիածնին հարկատու գյուղերից մի

քանիսը. ,զՔասախուն` որ է ի Նիգ գաւառ, զԹևնեացն, զՍանտոյն,

զՍևաւեր, զՆորք, զՆորագեղ, զԲադռինճ, զԲիւրական, և այլ բազո-

ւմ տեղաց, որ է այժմ ընդ իշխանութեամբ սուրբ Էջմիածնիե 3 : Զա-

քարիա Քանաքեռցու այս վկայության և այլ աղբյուրների համե-

մատությունից պարզվում է, որ մինչև XVII դ. վերջերը Էջմիածնին

է պատկանել 23 գյուղերի սեփականության իրավունքը 4 : Դրանց

մեծ մասի հանդեպ Էջմիածնի միաբանությունը օժտված էր մաղա-

ֆության 5 (ապահարկման) իրավունքով, ըստ որի վանքապատ-

1 Թիուլը պետական ծառայությունների դիմաց տրվող պարգևատրումն էր, որը

չէր կարող ժառանգաբար փոխանցվել` առանց արքունական հրամանի (Петрушевский

И., Очерки по истории феодальных отношений в Азербайджане и

Армении XVI - начале XIX вв., Л., 1949, с. 124):

2 Մատենադարանի պարսկերեն վավերագրերը, հ. I, հրովարտակներ, պրակ II

(1601-1650), կազմեց Հ. Փափազյան, Ե., 1959, էջ 140-143, վավ. 39 (այսուհետ` Մատենադարանի

պարսկերեն հրովարտակներ):

3 Զաքարիա Սարկաւագ, հ. II, էջ 62:

4 Ջամբռ, էջ 99 -129, Կալվածագրեր, էջ 16, Մատենադարան, Կաթողիկոսական

դիվան, ցուցակ 21, թղթ. 242, վավերագիր 2, 202:

5

«Մաղաֆ»-ն արաբերեն բառ է, որը նշանակում է ազատ (Арутюнян Б., Крупное

монастырское хозяйство в Армении в XVII-XVIII вв., Е., 1940, с. 13): Հ. Թորոսյանն

առանձնացնում է մաղաֆության իրավունքի երեք տեսակ` 1. ամբողջական ապահարկում,

2. բահրայի մասնակի ապահարկում, 3. ապահարկում` ռենտայի

վճարման պարտականությամբ (Թորոսյան Հ., Էջմիածնի վանական տնտեսությունը

XV – XVIII դդ., Ե., 2007, էջ 108 - 110):

124

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!