12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

կանում կատարել իր պարտավորությունն ու տուրք վճարել: Իրա-

կանում, Ազգային ժողովի որոշումները տուրքի բաշխման ու հա-

վաքման վերաբերյալ հիմնականում չէին կիրառվում արևմտա-

հայության սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատճառով: Շատ

հաճախ թաղերում ակտիվ ընտրական իրավունք ունեցողներն ի

վիճակի չէին լինում անգամ 75 ղուրուշը վճարել ու մասնակցել ե-

րեսփոխանական ընտրություններին: Ելնելով ընտրությունների

արդյունքներից` առաջարկվում է փոխել հարկատվության ձևը:

Նախկին ձևի փոխարեն, երբ հարկատուները չորս կարգի էին բա-

ժանվում 1 , այժմ առաջարկվում է նրանց տաս կարգի բաժանել, ա-

ռաջինը պետք է վճարեր 5, տասներորդը` 500 ղուրուշ, իսկ ընդ-

հանուր գումարը կազմելու էր 400 հազ. ղուրուշ:

Չնայած Քաղաքական ժողովի գործադրած ջանքերին,

այնուամենայնիվ Ազգային ժողովում օրենքի սահմաններում

երբեք բյուջե չի կազմվել, գործադրվել ու վերահսկվել:

1863-1866 թթ. Ազգային ժողովում քննարկված կարևորա-

գույն հարցերից էր Երուսաղեմի հարցը: Հայտնի է, որ վերջինս էլ

առիթ դարձնելով` սուլթանական կառավարությունը դադարեցրել

էր 1860 թ. Սահմանադրության գործադրումը:

Նշենք, որ Ազգային ժողովը գրեթե իր ամբողջ գործունեու-

թյան ընթացքում զբաղվել է Երուսաղեմի պատրիարքության հար-

ցով: 1863 թ. Սահմանադրության մեջ հեղինակները «Պատրիարք

Սրբոյ Երուսաղեմի» գլխի յոթ հոդվածներում ճշտել էին Ազգային

Վարչության դերն այս հարցում, և Ազգային ժողովը փորձում էր

1 1861 թ. տուրքի վճարման կարգի մասին տե°ս Նաջարյան Մ., Կ. Պոլսի Հայոց

Ազգային ժողովի գործունեությունը 1860-1863 թթ., - Հայոց պատմության հարցեր

(Գիտական հոդվածների ժողովածու), N 11, Ե., 2010, էջ 115:

174

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!