12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

վերջ տալ Երուսաղեմում տիրող խառն իրավիճակին ու օրինա-

կան հունի մեջ դնել նրա գործունեությունը:

Երուսաղեմի պատրիարքական ընտրության և Կանոնագրի

հարցով Ազգային ժողովն սկսում է զբաղվել Թաքթաքյանի` Կ.

Պոլսի հայոց պատրիարք դառնալուց անմիջապես հետո, բայց քա-

նի որ նիստերի ժամանակ երեսփոխանների օրինավոր թիվը չէր

ապահովվում, հարցի լուծումը հետաձգվում էր: Ըստ Սահմանադ-

րության, պետք է նախ Կանոնագրի հարցը լուծվեր, հետո պատ-

րիարքի ընտրության: Բայց ելնելով խնդրի կարևորությունից` Ազ-

գային ժողովը որոշում է առաջնահերթ կերպով կատարել պատ-

րիարքի ընտրությունը: Համապատասխան հրահանգներ են ուղա-

րկվում Երուսաղեմ, այնտեղ կազմվում է տեղեկագիր և ուղարկվո-

ւմ Կ. Պոլիս 1 :

Հարցը քննարկվում է Ազգային ժողովի չորրորդ նիստում:

Արդեն յոթերորդ նիստում (օգոստոսի 14-ին) Ազգային ժողովը

քվեարկության արդյունքում Երուսաղեմի աթոռի օրինավոր

պատրիարք է հռչակում Եսայի վարդապետ Կարապետյանին:

Փաստորեն, երկար ժամանակ տևած «ներսեն-դուրսեն» պայքա-

րն 2 ավարտվում է «ներսենականների» հաղթանակով:

Մամուլը, հատկապես «Մեղուն» ուշադիր հետևում էր տեղի

ունեցող իրադարձություններին և հույս էր հայտնում, որ Եսայի

1 Օրմանյան Մ., նշվ. աշխ., էջ 4705:

2 Սահմանադրությամբ ստեղծված Հոգևոր խորհրդի որոշմամբ Երուսաղեմի

պատրիարքի թեկնածությունն առաջադրվելու էր դրսից, իսկ Երուսաղեմի միաբանությունը

խնդրում էր պատրիարք ընտրել ներսից: Հենց այս հողի վրա էլ սկսվում

է §ներսեն-դուրսեն¦ պայքարը (Խառատյան Ա., Դարձյալ արևմտահայերի

Ազգային սահմանադրության մասին, - Պատմա-բանասիրական հանդես, N 2

(178), էջ 89, Նաջարյան Մ., Կ. Պոլսի Հայոց Ազգային ժողովի գործունեությունը

1860-1863 թթ., - Հայոց պատմության հարցեր, N 11, էջ 117- 120):

175

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!