12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Մուղնիում կառուցվում է մատուռ, որտեղ պահվում էին սրբերի

մասունքներ: Կարբի գյուղի ավագանիների որոշմամբ` դեպի այդ

մատուռ ամեն աշնանը կատարվող ուխտագնացություններից

ստացված եկամուտը` դրամով և բնամթերքով, բաժանվելու էր 2

մասի` Հովհաննավանքի և Կարբիի միջև: Դրա հաշվին Կարբի

գյուղն ազատվում էր Հովհաննավանքին վճարվելիք տասանորդ

հարկից 1 :

Գյուղերից բացի, Հովհաննավանքի առաջնորդարանին հար-

կատու էին նաև Քասախից մինչև Ախուրյան գետ տարածվող հոգ-

ևոր թեմերը, որի վերաբերյալ տեղեկություն պարունակող կոնդա-

կը, Զաքարիա Քանաքեռցու հաղորդմամբ, անհայտացել է դեպի

Հովհաննավանք ջալալի հրոսակների արշավանքներից մեկի ժա-

մանակ 2 :

Զաքարիա Քանաքեռցու հաղորդմամբ` Հովհաննավանքին

հարկատու հոգևոր հաստատությունները պարտավորվում էին

վճարել հետևյալ հարկատեսակները` 1. հաս և իրավունք (տուրք),

2. պտուղ և սրբադրամ, 3. հոգեբաժին 3 : Պատմիչը, սակայն, չի ան-

դրադառնում այն խնդրին, որ դրանց հավաքումն ունեցել է եռաս-

տիճան բնույթ, ըստ որի` քահանաները գյուղերից հավաքված

հարկերը տալիս էին առաջնորդարանին, վերջինս էլ դրանից բա-

ժին էին տալիս կաթողիկոսարանին 4 :

1 Զաքարիա Սարկաւագ, հ. III, էջ 41:

2 Նույն տեղում, էջ 7-8: Խոսքը վերաբերում է ջալալիների 1605 թ. կողոպտչական

արշավանքին (Մանր ժամանակագրություններ (XIII – XVIII դդ.), հ. I, կազմեց Վ.

Հակոբյան, Ե., 1951, էջ 179):

3 Զաքարիա Սարկաւագ, հ. III, էջ 7 - 8:

4 Թորոսյան Հ., Էջմիածնի վանական տնտեսությունը, էջ 228:

132

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!