12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

էր բանակցել մոնղոլների հետ: Այս և հետագայում իրականացված

բոլոր առաքելությունների գլխավոր դերակատարները Դոմինի-

կյան և Ֆրանցիսկյան միաբանությունների անդամներն էին: Պլա-

նո Կարպինիի, Անդրե դե Լոնժյումոյի, Ասցելինի և Խաչակրաց VII

արշավանքի (1248-1254 թթ.) առաջնորդ` Ֆրանսիայի թագավոր

Լյուդովիկոս IX-ի (1226-1270 թթ.) կողմից ուղարկված ֆրանցիս-

կյան միաբան Վիլհելմ Ռուբրուքի պատվիրակությունները մոն-

ղոլների հետ բանակցություններում մեծ հաջողությունների չհա-

սան 1 : Մինչդեռ Հեթում Ա-ը (1226-1269 թթ.) կարողացավ առաջ

անցնել եվրոպացիներից` մոնղոլների հետ արդյունավետ բանակ-

ցություններ արձանագրելու մեջ և 1254 թ. Կարակորու- մում բա-

ցառիկ պայմանավորվածություններ ձեռք բերեց Մանգու խանի

(1251-1259 թթ.) հետ 2 :

Ամենևին չի բացառվում, որ Հեթում Ա-ը մոնղոլական ար-

քունիքում, ի թիվս շատ հարցերի, շոշափել է նաև միջազգային

առևտրին առնչվող որոշակի խնդիրներ, ինչպիսիք կարող էին լի-

նել, օրինակ, հեռավոր Չինաստանից ձգվող Մետաքսի ճանա-

պարհի` Մերձավոր Արևելք մտնող ճյուղավորումների ճշգրտու-

մը, ինչպես նաև Վենետիկի և Ջենովայի հետ առևտրական կապե-

րի հաստատումը, որտեղ Կիլիկյան Հայաստանը միջնորդական

կարևոր դեր ստանձնելու մեծ հնարավորություններ ուներ: Առա-

վել ևս, որ Հայոց թագավորությունն իտալացիների հետ առևտրա-

1 Նշենք, որ Արևելքում եվրոպական առևտրական հենակետերը գրեթե մշտապես

համընկնում էին միաբանությունների քարոզչական օջախների հետ, ինչը վկայում

է նրանց սերտ համագործակցության մասին (տե°ս Свет Я., После Марко Поло,

М., 1968, с. 13-26, 56-57):

2 Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց, աշխատասիրությամբ` Կ. Ա. Մելիք-Օհանջանյանի,

Ե., 1961, էջ 367: Richard J., La Papauté et les missions d‘Orient au

moyen âge (XIII e -XV e siècles), Ecole Française de Rome, Paris, Rome, 1998, p.

70-81.

98

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!